Նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքների շենք-շինությունները

Նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքների շենք-շինությունները

ԷկոԼուր

Նախատեսվում է Սևանա լճի մինչև 1901.5 մետր նիշերում գտնվող շենք շինությունների ապամոնտաժումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի իրականացրած գույքագրման աշխատանքների արդյունքում սահմանվել է, որ ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական և համայնքային շենք շինությունների մակերեսը ավելի քան 4900 քառակուսի մետր է: Քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68.000 քառակուսի մետրը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համաձայն՝ Սևանա լճի մինչև 1901.5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։ Պահանջը օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվի պետական միջոցների հաշվին՝ հետագայում այդ միջոցները մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով։

Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։ Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ (մրցույթի մանրամասները՝ այստեղ

Ապրիլ 30, 2020 at 13:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր