Փայտանյութի ապօրինի տեղափոխում«Սյունիքի անտառտնտեսության» տարածքում

Փայտանյութի ապօրինի տեղափոխում«Սյունիքի անտառտնտեսության» տարածքում

ԷկոԼուր

2019 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության տարածքում, Կապան-Գորիս ճանապարհի «Կատարի» կոչվող հատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են «ZIL 131» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 11 մ3 փայտանյութով:

Աշխատակիցները նկատել են, որ իրականացվում է «ZIL 131» մակնիշի ավտոմեքենայի թափքում առկա փայտանյութն այլ ավտոմեքենա տեղափոխելու նախապատրաստական աշխատանքներ, որը կանխվել է: Կատարված գործողություններին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության թիվ 3 պահաբաժնի անտառապահ Տ.Հակոբյանը:

Ի պատասխան Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու օրինական պահանջին, վերջինս որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն:

Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

 

 

15:05 Սեպտեմբեր 28, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news