Գործադիրը փոփոխություններ կատարեց վայրի կենդանիների և բույսերի արտահանման և ներմուծման թույլտվությունների կարգում

Գործադիրը փոփոխություններ կատարեց վայրի կենդանիների և բույսերի արտահանման և ներմուծման թույլտվությունների կարգում

ԷկոԼուր

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2009 թ. հոկտեմբերի 22-ի «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրման կարգը, թույլտվության (հավաստագրի) ու հայտի ձևերը հաստատելու մասին» որոշման մեջ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Ըստ հիմնավորման՝ գործող կարգում հստակեցված չեն նմուշների արտահանման թույլտվությունների ստացման գործընթացում հայտին կից պահանջվող նմուշի ձեռքբերման և նմուշի ծագման տարբերությունները: Փոփոխություններով առաջարկվում է որոշման մեջ հստակեցնել նմուշի ձեռքբերման և ծագման հասկացություններն ու դրանց բովանդակությունը: Սահմանված կարգով մաքսային մարմնի կողմից Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվում միայն ՀՀ տարածքից ՍԻԹԵՍ-ի նմուշների արտահանված և վերաարտահանված նմուշների վերաբերյալ տեղեկատվություն:

 

18:48 Օգոստոս 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news