Արարատի մարզում արագիլների աղտոտման պատճառը ձկնաբուծարանների թափոններն են

Արարատի մարզում արագիլների աղտոտման պատճառը ձկնաբուծարանների թափոններն են

ԷկոԼուր

Արարատի մարզում արագիլների աղտոտման պատճառը ձկնաբուծարանների ճարպոտ թափոններն են, հայտնում է Ջրային կոմիտեն: Աղտոտման աղբյուրը հայտնաբերել է «Մելիորացիա» ՓԲԸ-ն՝ կոլեկտորադրենաժային համակարգի մաքրման աշխատանքների ժամանակ:

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

««Մելիորացիա» ՓԲԸ-ն շարունակում է կոլեկտորադրենաժային համակարգի մաքրման աշխատանքները, որոնք հաճախ գերազանցում են տարվա համար ծրագրված ծավալները, քանի որ բնակավայրերին մոտ գտնվող բաց ցանցերը հատկապես վերածվում են հոսող աղբատարների։

Ընկերության աշխատանքը շարունակվում է Հրազդանի աջափնյա կոլեկտորի երկրորդ տեղամասում։ Ամբողջ ցանցի երկարությունը6800մ է, սակայն առավել աղտոտվողը Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցն է, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում, որտեղ՝կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է ձևավորվել։ Աղբի կուտակմանը նպաստում է նաև «Նաիրիտ»գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, ի դեպ, վերջին օրերին պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար։

Ջրատարի մաքրման աշխատանքներին տեղում հետևել են նաև Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, «Մելիորացիա»ՓԲԸ տնօրեն Արամ Ֆահրադյանը, Շրջակա միջավայրի նախարարության և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներ։

Ջրային կոմիտեի պատասխանատուները տեղում պարզաբանել են, որ այս հատվածում կատարվում են լրացուցիչ աշխատանքեր՝ աղբիմեծ կուտակումների պատճառով։ Օրվա ընթացքում հեռացվել է 30 տոննայից ավելի աղբ, սակայն հարկ կլինի եռակի ավելին էլ հանել։Տեղանքի բարդությունից ելնելով` ընկերությունը հաջորդ օրերին ավելի բարդ տեխնիկա գործի կդնի՝ կամրջի տակի հատվածը մաքրելուհամար, իսկ աղբի հոսքը չի դադարում։ Իրավիճակը մանրամասն ներկայացվել է նաև բնապահպանական կառույցներիպատասխանատուներին, քննարկվել են նման իրավիճակի դեմ արդյունավետ պայքարելու հարցեր։

Կոմիտեի փոխնախագահը հանձնարարականներ է տվել ընկերության պատասխանատուներին, առաջարկել տեղանքի մաքրումնավարտելուց հետո իմի բերել կատարված լրացուցիչ աշխատանքը, այնպես կազմակերպել հետագա գործունեությունը, որպեսզի մյուս՝պլանային մաքրման ենթակա տարածքների աշխատանքը չտուժի։

Հիշեցնենք, որ Հայաստանի բաց կոլեկտորադրենաժային ցանցի ընդհանուր երկարությունը 1066.678 կմ է: 2019թ. աշխատանքայինծրագրով նախատեսվում է մաքրել և նորոգել շուրջ 182 կմ երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանց, որով հնարավոր կլինիապահովել գրունտային ջրերի մակարդակը՝ թույլատրելի խորությունների վրա, իրականացնել բաց դրենաժային ցանցի պահպանման ևշահագործման, մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Այս ուղղությամբ մշտապես իրականացվող աշխատանքերից են որակիտեխնիկական հսկողությունը, հանրապետության ոռոգելի և չորացված հողերի մելիորատիվ վիճակի կադաստրի վարումը, դրենաժներիյուրաքանչյուր բաղադրիչի մաքրումը՝ 5-6 տարին մեկ:

Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները․

գրունտային ջրերի մակարդակների ստացիոնար, տասնօրյա, միաժամանակյա դիտումներ՝ Արարատյան հարթավայրի 450դիտողական հորատանցքերում,
ջրի քիմիական անալիզ և մշակում - 1050 անալիզ/մշակում,
դիտման հորատանցքերի վերականգնման նպատակով շնեկով հորատում - 600 գծմ,
դիտման հորատանցքերի ամրակապում և ֆիլտրի տեղադրում - 600 գծմ,
դիտման հորատանցքերի մաքրման նպատակով էռլիֆտով ջրի արտամղում - 250 ժամ,
գրունտային ջրերի մակարդակների և գրունտային ջրերի հանքայնացման թվայնացված քարտեզների կազմում - 75 քարտեզ»։

16:27 Օգոստոս 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news