Սևանի անտառամերձ տարածքների մաքրման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 112,4 միլիոն դրամ

Սևանի անտառամերձ տարածքների մաքրման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 112,4 միլիոն դրամ

ԷկոԼուր

«Սևան» ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմաններում՝ Սևանա լճի անտառամերձ տարածքներում, իրականացվում է ծառերի, թփերի և արմատների մաքրում: Մաքրվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 98 հեկտար, որից 4 հեկտարն ամբողջովին ջրածածկ տարածք է, իսկ 94հեկտարը՝ լրիվ ճահճածածկ: Մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն մինչև 1901,5 նիշը: «Այս պահին աշխատանքներ են կատարվում երեք տարբերհատվածներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 40 հեկտար: Աշխատանքներն իրականացնում է «Հարությունյան Շին» շինարարական կազմակերպությունը:Թեև նախատեսված է ափամերձ հատվածներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև դեկտեմբերի 24-ը, սակայն աշխատանքներն ընդհանուր առմամբդանդաղում են տարածքների ճահճապատ լինելու պատճառով»,- նշված է Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզպետարանի կայքից

Նոյեմբեր 26, 2019 at 12:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր