Տավուշում, Սյունիքում, Կոտայքում եւ Երեւանում կտեղադրվեն սողանքային երեւույթները գրանցող հատուկ սարքավորումներ

Տավուշում, Սյունիքում, Կոտայքում եւ Երեւանում կտեղադրվեն սողանքային երեւույթները գրանցող հատուկ սարքավորումներ

ԷկոԼուր

Տավուշում, Սյունիքում, Կոտայքում եւ Երեւանում կտեղադրվեն սողանքային երեւույթները գրանցող հատուկ սարքավորումներ: Այս մասին «Արմենպրես» տեղեկատվական գործակալությանն ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա նշել է, որ հայ-ճապոնական համագործակցության արդյունքում ձեռք բերվող այդ սարքերը կարող են գրանցել հողի 1 մմ շարժը: Ըստ նախարարի` Հայաստանի տարածքի 10-15%-ը սողանքային է: 330 սողանքային գոտիներից ակտիվ են 100-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվեց նախատեսված ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

Հայեցակարգի նպատակն է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման համակարգ և վարել համապատասխան քաղաքականություն:

13:13 Հուլիս 11, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news