ՀՀ-ի ողջ տարածքում անձանց տեղաշարժի և հանրային իշխանության մարմինների գործունեության սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումները

ՀՀ-ի ողջ տարածքում անձանց տեղաշարժի և  հանրային իշխանության մարմինների գործունեության սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումները

ԷկոԼուր

Պարետ Տիգրան Ավինյանի ս.թ. մարտի 24-ի որոշմամբ ՀՀ-ի ողջ տարածքում սահմանվել է անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ հետևյալ որոշումը.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն

հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020

թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝

ժամը 23:59-ը՝

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել

մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր

ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ

մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և

վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով.

2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝

1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական

գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների

և Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ սահմանված կարգով

աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր

մեկնելը և վերադառնալը՝ սույն որոշման հավելվածով սահմանված

տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի

առկայության դեպքում.

2) ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի

ՀՕ-134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի

իրականացման վայրերում և դրանցից դուրս գործող՝ պարենային

ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ,

գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական

այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ

կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր

այցելությունների՝ սույն որոշման հավելվածով սահմանված

տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի

առկայության դեպքում.

3) Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ

ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու

նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված

թղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․

3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում

թույլատրվում է անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու

անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը.

4. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման

պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման

2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և

գրության առկայության ստուգումը.

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ին»:

Պարետի մեկ այլ որոշմամբ սահմանվել են հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանափակումները.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝

1. Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանել հետևյալ սահմանափակումները՝

 1) Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացնել հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը.

 2) հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելել աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը.

 3) Ժամանակավորապես դադարեցնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սահմանափակել դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցել բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում․

 4) Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պաշտոնական կայէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել մարմինների գործող հեռախոսահամրների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ․

2. ՀՀ նախագահի աշխատակազմին (առաջարկությամբ), ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին (առաջարկությամբ), Բարձրագույն դատական խորհրդին (առաջարկությամբ), ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմին (առաջարկությամբ), ՀՀ դատախազությանը (առաջարկությամբ), ՀՀ կենտրոնական բանկին (առաջարկությամբ),, ՀՀ հաշվեքննիչ պալատին (առաջարկությամբ), ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին (առաջարկությամբ), ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին (առաջարկությամբ), ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին (առաջարկությամբ), ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (առաջարկությամբ), ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (առաջարկությամբ), ՀՀ քննչական կոմիտեին (առաջարկությամբ), ՀՀ հատուկ քննչական ծառայությանը (առաջարկությամբ), ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

3. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշմամբ ամրագրված սահմանափակումների պահպանումը.

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

13:14 Մարտ 25, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news