Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է ԶՊՄԿ-ի ջրօգտագործման թույլտվության հայտը, իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ին տրամադրել է ՋԹ երեք տարի ժամկետով

Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է ԶՊՄԿ-ի ջրօգտագործման թույլտվության հայտը, իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ին տրամադրել է ՋԹ երեք տարի ժամկետով

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նոր ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը: Նախարարությունը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը՝ տրամադրելով ընկերությանը ՋԹ երեք տարի ժամկետով: Այս մասին ի պատասխան ԷկոԼուրի հարցմանը տեղեկացրեց Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար Էդգար Փիրումյանը:

««Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Ողջի, Սակքար, Փուխրուտ, Ձագեձոր, Գեղի գետերից և Գեղի գետի ջրամբարից նոր ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի նոյեմբերի 11-ի N381-Ա հրամանով մերժվել է:

«Թեղուտ» ՓԲ ընկերությանը արդյունաբերական նպատակով տրվել է N000133 (11.11.2019-11.11.2022) ջրօգտագործման թույլտվությունը՝ Դեբեդ գետից 296.5 լ/վրկ և դրենաժի լցակույտերից 8 լ/վրկ ջրառի ծավալով: Միաժամանակ հայտնում եմ, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությանը նախկինում տրված N000203 ջրօգտագործման թույլտվությամբ ջրառի ծավալ սահմանված է եղել Դեբեդ գետից 512 լ/վրկ, Շնող գետից 13.7 լ/վրկ, դրենաժային համակարգից 8 լ/վրկ», - նշված է Էդգար Փիրումյանի պատասխան նամակում:

14:47 Նոյեմբեր 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news