Ամփոփվել է «Կենսաբազմանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի չորսամյա գործունեությունը

Ամփոփվել է «Կենսաբազմանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի չորսամյա գործունեությունը

ԷկոԼուր

Ամփոփվել է «Կենսաբազմանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի չորսամյա գործունեությունը, որի նպատակն էր մշակել կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների կայուն կառավարմանն ուղղված ռազմավարություններ՝ ոլորտային և վարչական շրջանակներում:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ և Գերմանիային միջազգային համագործակցության ընկերության կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակմամբ: Գործընկեր պետական կառույցներից են հանդիսացել նաև ՀՀ շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունները:

Ս.թ. նոյեմբերի 22-ին անցկացված միջոցառման ժամանակ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշել է, որ կենսաբազմազանության պահպանումը և էկոհամակարգերի պատշաճ գործունեությունը սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն ունեն համայնքների բնակչության համար: Ծրագրի ձեռքբերումներից նա առանձնացրել է Արագածոտնի և Շիրակի մարզերում համայնքների հետ համատեղ իրականացված համայնքային անտառների հիմնման, մի շարք այլ մարզերում արոտավայրերի և խոտհարքերի կառավարման, համայնքների աշխատակազմերի վերապատրաստման բաղադրիչները:

«Կենսաբազմանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվել է Հարավային Կովկասի երեք երկրներում՝ 27.89 մլն եվրո ընդհանուր բյուջեով՝ որից 5 մլն եվրոն համաֆինանսավորվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից՝ ծրագրի էրոզիային ինտեգրված վերահսկողություն բաղադրիչի համար:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքից:

14:32 Նոյեմբեր 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news