Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ

Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ

ԷկոԼուր

Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած մի քանի կարմիրգրքյան թռչուններ՝ վարդագույն հավալուսնը, մորուքավոր անգղը, բվեճը և քարարծիվը։ Այս տեսակներն արդեն հազվադեպ են հանդիպում ազատ պայմաններում:

Թռչունները բնություն են վերադարձվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, ԲրդԼինքս Հայաստան ՀԿ, էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության (PEES) կենտրոնի համատեղ համագործակցության արդյունքում։

Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ամիսներ առաջ բնության մեջ տարատեսակ վնասվածքներ ստացած թռչուններին տեսչական մարմնի աշխատակիցները տեղափոխել էին վերոհիշյալ վերականգնողական կենտրոն, որտեղ թռչունների խնամքը ստանձնել էին կենդանաբաններն ու անասնաբույժները։ Թռչունների ապաքինման ընթացքին հետևել են տեսչական մարմնի աշխատակիցներն ու կենդանաբանները։ Լիովին կազդուրված և օղակավորված թռչուններին, ըստ կենդանաբանների եզրակացության, որոշվեց բաց թողնել բնություն Արարատյան դաշտում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում և Ախուրյանի շրջանում։ Վերացող այս թռչնատեսակներից բացի, տեսչական մարմինը և վերոնշյալ մասնագետների խումբը կազմակերպել է նաև 1 սովորական ճուռակի ու 3 արագիլների բնություն վերադարձնելու գործընթացը։

 

15:30 Սեպտեմբեր 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news