ԷկոԼուր
Սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը որոշեց բացառիկ գերակա շահ ճանաչել Արագածոտնի եւ Շիրակի մարզերի մի շարք համայնքների հողատարածքների նկատմամբ: Պատճառը Հյուսիս-հարավ ճանապարահային միջանցքի Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցումն է: Թալին-Գյումրի 46,17կմ ճանապարհահատվածի կառուցման համար կօտարվեն ՀՀ Արագածոտնի մարզի Ակունք, Թալին, Մաստարա և Շիրակի մարզի Լանջիկ, Սառնաղբյուր, Մարալիկ, Հայրենյաց, Հոռոմ, Ձորակապ, Լուսակերտ, Բենիամին, Ազատան համայնքներում գտնվող 1017 միավոր հողերը:
Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները՝ միանալով վրացական ճանապարհի ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք՝ Թբիլիսի: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը` 2009-2017թթ: Վարկն ապահովում է Ասիական զարգացման բանկը: Վարկի ընդհանուր աժեքը 500 միլիոն դոլլար է: Կառավարության կողմից համաֆինանսավորումը պետք է կազմի 462 միլիոն դոլլար:
Նոյեմբեր 06, 2014 at 16:37