ԷկոԼուր
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակում մինչեւ 2016թ-ի սեպտեմբերը կիրականացվի ավելի քան 4500 միավոր սարքավորումների զննում: Ատոմակայանի համակարգերի, սարքավորումների և շինությունների համալիր զննման աշխատանքների ավարտից հետո կանցկացվի արդյունքների տեխնիկական աուդիտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:
Հիշեցնենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչեւ 2027թվականը երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով 2015 թվականի փետրվարի 5-ին ՌԴ կառավարության հետ ստորագրվել է վարկային համաձայնագիր, որի համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 միլիոն ԱՄՆ դոլլարի արտոնյալ պայմաններով վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլլարի դրամաշնորհ:
Փետրվար 17, 2016 at 11:59