Հնարավո՞ր է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2016թ-ից հետո էլ երկարաձգվի

Հնարավո՞ր է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2016թ-ից հետո էլ երկարաձգվի

ԷկոԼուր

ՀՀ կառավարության 2014թ-ի գերխնդիրներից են Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը և Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգա­բլոկի` լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատ­րաստումը: Որպես այս գերակա  խնդիրների լուծման քայլեր գործադիրը  շարունակելու է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար ներդրողների ներգրավման ուղղությամբ բանակցային գործընթացը, և իրականացնելու է Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորում­ների և շինությունների զննման և մնացորդային ռե­սուրսի գնահատման աշխատանքները, որի արդյունքում կսկսվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի` լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստական աշխատանքները:

Այս մասին նշված է «ՀՀ կառավարության 2014թ-ի գերակա» խնդիրները փաստաթղթում:

Նշենք, որ նայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, ինչպես նաև ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է, ապա ՀՀ կառավարությունը որոշել է շահագործման ժամկետի ավարտը սահմանվել  է 2016թ:

Միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների տևողությունը մոտ 8 տարի է: Անհրաժետ է արդեն իսկ սկսել ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման Ծրագրի աշխատանքները: Սակայն Հայաստանը բանակցային փուլից այն կողմ դեռ չի անցել: Սա նշանակում է, որ հնարավոր է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2016թ-ից հետո էլ երկարաձգվի:

13:42 Օգոստոս 05, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news