Ֆրանսիայում ատոմակայանների մոտակայքում բնակվող ավելի քան 2 միլիոն քաղաքացիների յոդի հաբեր կբաժանեն

Ֆրանսիայում ատոմակայանների մոտակայքում բնակվող ավելի քան 2 միլիոն քաղաքացիների յոդի հաբեր կբաժանեն

ԷկոԼուր

Ֆրանսիայի միջուկային անվտանգության գործակալությունը (ASN) որոշում է կայացրել յոդի հաբեր բաժանել ատոմակայանների մոտակայքում բնակվող մոտ 2.2 միլիոն քաղաքացիների, հայտնում է www.1in.am-ը՝ հղում անելով Euronews-ին:

Ըստ աղղբյուրի՝ նման ձևով երկիրը հույս ունի վթարի դեպքում EDF 19 ատոմակայաններից 1-ից 20 կմ շառավղով տարածքում ապրող մարդկանց պաշտպանել ճառագայթումից:

Հաղորդագրության համաձայն, դեղահաբերը հնարավոր է ստանալ մոտակա դեղատանը:

2016 թ-ին Ֆրանսիան յոդի հաբեր արդեն բաշխել էր ատոմակայանից 10 կմ հեռավորության վրա ապրող մարդկանց, իսկ այժմ որոշել է ընդլայնել շառավիղը: Երեք տարի առաջ նշված տարածքների բնակիչների միայն 50 %-ն էր օգտվել պետական նախաձեռնությունից:

«Կայուն յոդով հագեցած վահանաձև գեղձը ռադիոակտիվ նյութեր չի կլանում և այն չի տարածում ներքին օրգանների վրա»,- նշել է ASN-ն:

Նշենք, որ Հայաստանում գործող Մեծամորի ատոմային էլեկտրակայանին հարակից համայնքների բնակիչներին յոդ բաժանվել է խորհրդային ժամանակաշրջանում: Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքից 5-10 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող համայնքներում ԷկոԼուրի մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ տեղի բնակիչներն ապահովված չեն ճառագայթային վտանգի դեպքում անհրաժեշտ դեղորայքով, առաջնային օգտագործման պարագաներով՝ դիմակներով, հակագազերով: Բացի այդ, բնակիչները ճառագայթային վտանգի դեպքում հնարավորություն չունեն պատսպարվելու: Համայնքներում չկան հատուկ հակաճառագայթային թաքստոցներ:

11:20 Սեպտեմբեր 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news