Պետիցիա` ուղղված ՄԱԿ-ի Կայուն զարգացման ցանցին

Պետիցիա` ուղղված ՄԱԿ-ի Կայուն զարգացման ցանցին

Խաղաղության եւ եւ արդարադտության ռեսուրս-կենտրոն (ԱՄՆ)

ԱՄՆ-ից Խաղաղության եւ արդարադտության ռեսուրս-կենտրոնը տարածել է կոչ` ստորագրել Ատոմային էներգետիկայի զարգացման դեմ պետիցիայի տակ: Պետիցիան ուղղվելու է ՄԱԿ-ի Կայուն զարգացման ցանցի տնօրեն Ջեֆրի Սակսին:

«Մենք կարծում ենք, որ միջուկային էներգետիկայի ընդլայնումը կարող է մոլորակին սպառնալ այնպես, ինչպես գլոբալ տաքացումը: Գիտության եւ առաջավոր տեխնոլոգիաների վրա հիմնված Ֆուկուսիման արդեն իսկ ցույց տվեց հասարակության մեջ միջուկային ճգնաժամի ռիսկերը: Հարյուրավոր միջուկային արտադրությունները մեր երկրում ահաբեկիչների նշանակետն են: Բացակայում են միջուկային թափոնների ուտիլիզացիայի վերաբերյալ հասուն որոշումները: Ժամկետները, որոնց ընթացքում պետք է կառուցվեն նոր ատոմային էլեկտրակայանները, գերազանցում են ջերմոցային գազերի դեմ պայքարի ժամկետներին, որոնք սահմանել է ՄԱԿ-ը:

Մենք կոչ ենք անում վերանայել ՄԱԿ-ի Կայուն զարգացման ցանցի առաջարկությունները եւ որպես կլիմայական ճգնաժամի «լուծում» հրաժարվել միջուկային բաժանման քարոզից: Ատոմային էլեկտրակայաննների արագ զարգացումը կհանգեցնի միայն մոլորակային աղետի ռիսկերի մեծացմանը:

Մենք կոչ ենք անում վերականգնվող եւ արդյունավետ էներգիառեսուրսների պահպանման եւ զարգացման հիման վրա մշակել վերլուծական մոդել, որը կներառի եզրակացություն գործող ատոմային էլեկտրակայաններից»:

ԷկոԼուրը միանում է պետիցիային:

http://www.gopetition.com/petitions/more-nuclear-power-is-not-the-answer-to-the-climate-crisis.html

13:49 Սեպտեմբեր 16, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news