
ԷկոԼուր
ՀՀ ատոմակայանում մեկնարկել են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները: Մինչեւ 2016թ-ի սեպտեմբեր ամիսը կկատարվեն համակարգերի, սարքավորումների և շինանյութերի համալիր զննման աշխատանքները: Գործընթացը կատարվում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ներգրավված վարկային և դրամաշնորհային միջոցներով: Աշխատանքների ընթացքի մասին ՀԱԷԿ-ի ղեկավարությունը օրերս զեկուցեց ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանին ատոմակայան կատարած այցի ժամանակ: Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման աշխատանքներ։ Այդ ընթացքում կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի առավել բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ:
17:05 Փետրվար 01, 2016