Ատոմային էներգիայի բնագավառում իրականացվող ստուգումները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին

Ատոմային էներգիայի բնագավառում իրականացվող ստուգումները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը ապրիլի 10-ի նիստում հավանության է արժանացրել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:  Փաթեթի  ընդունումը հնարավորություն կտա ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող ստուգումները համապատասխանեցնել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին՝ ապահովելով դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը:

«Բնագավառում իրականացվող քաղաքականությունը բխում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման պահանջից»,-նշված է օրինագծերի հիմնավորման մեջ: Կարգավորող մարմինը ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն է:

14:35 Ապրիլ 11, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news