Ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կենտրոնացվեց մեկ մարմնում

Ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կենտրոնացվեց մեկ մարմնում

ԷկոԼուր 

Ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կենտրոնացվեց մեկ մարմնում: Գործադիրը մարտի 6-ին փոփոխություններ կատարեց իր վաղօրոք ընդունած որոշումներից մեկում, որի համաձայն` Ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման ողջ գործընթացն այսուհետ կիրականացնի ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:

Մինչ այդ միջուկային նյութերի ներմուծման և արտահանման լիցենզիաները ՀՀ կառավարության անունից տրամադրում էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, իսկ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի մի շարք գործառույթներ իրականացնելու համար այլ լիցենզիաները տրամադրում էր ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:

11:38 Մարտ 07, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news