ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվեց հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման համար

ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվեց  հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման համար

ԷկոԼուր

Մայիսի 10-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համաձայն` պլանային աշխատանքներին զուգահեռ, կշարունակվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառումները։

Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 9-ին։

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա ազդեցություն չի ունենա։

12:36 Մայիս 11, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news