Հայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն էներգետիկ ոլորտի կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման հարցում

Հայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն էներգետիկ ոլորտի կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման հարցում

ԷկոԼուր

Հայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն էներգետիկ ոլորտի  կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման և նորմատիվատեխնիկական դաշտում: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Իվանովիչ Միխադյուկի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև փետրվարի 19-ին Երևանում կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ստորագրվելիք «Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ատոմային էլեկտրաէներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին, տեղեկանում ենք ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարարության www.minenergy.am կայքից:

Հանդիպման ընթացքում  նախարարը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ համակարգում, մասնավորապես՝  ատոմային, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երվանդ Զախարյանը  տեղեկացրեց,  որ Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ, իսկ մինչ այդ  աշխատանքներ են տարվում  ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։

15:25 Փետրվար 19, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news