Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ անդամների ընտրությունը

Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ անդամների ընտրությունը

ԷկոԼուր

ՀՀ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Բազմաշահառու (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբի (ՔՀԽ) անդամների ընտրությունը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ը

«Հոդված 3» մամուլի ակումբում (Երևան, Թումանյան 26Ա): ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ անդամների ընտրության  Ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԲՇԽ ՔՀԽ անդամի և/կամ այլընտրանքային անդամի թեկնածուներն են՝

Հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ

  1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, անդամի կամ այլընտրանքային թեկնածու Սոնա Այվազյան 
  2. «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Նազելի Վարդանյան
  3. «Իրավաբանների հայկական ասոցիացիա»  ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Գոհար Ղազինյան
  4. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, այլընտրանքային անդամի թեկնածու Վիկտորյա Բուրնազյան

Մարզային հասարակական կազմակերպություն

  1. «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Օլեգ Դուլգարյան

Գիտական համայնք

  1. «ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն», անդամի կամ այլընտրանքային  անդամի թեկնածու Հարություն Մովսիսյան

Ընտրություններին մասնակցող ընտրողներն են՝

  1. «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ – Օլեգ Դուլգարյան
  2. «Երևանի պետական համալսարան» Հիմնադրամ, Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն – Հարություն Մովսիսյան
  3. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ – Սոնա Այվազյան
  4. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ – Վիկտորյա Բուրնազյան
  5. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ – Արտյոմ Մեսրոպյան
  6. «ԴեՎելոփԱրմենիա» Սոցիալ-կրթականՀԿ – Ելենա Առաքելյան
  7. «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ – Նազելի Վարդանյան
  8. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ – Անահիտ Գևորգյան
  9. «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ – Էդուարդ Հովհաննիսյան 

Սեպտեմբեր 27, 2019 at 14:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր