Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 2 տեսչական մարմինների խոշորացույցի տակ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 2 տեսչական մարմինների խոշորացույցի տակ

ԷկոԼուր

Այսուհետ Հայաստանի 9-ը մետաղական հանք շահագործող ընկերություններ կարող են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգվել 6 ամիսը մեկ անգամ: Այդ ընկերություններն են՝ Ագարակի պղնձամոլիբդենի հանքավայրը շահագործող Մեղրասարի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն, Մեղրաձորիոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն, Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքն ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ն,Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, Շամլուղի պղնձի հանքավայրը շահագործող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Ի դեպ, Զանգեզուրի կոմբինատը միակն է այս ընդերքօգտագործողների թվում, որ 6 ամիսը մեկ կարող է ստուգվել նաև

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀՏՄ) կողմից: ՔՏՀՏՄ-ն իրավունք է ստացել 6 ամիսը մեկ ստուգել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ևս 31 կազմակերպություն:

Տեսչական մարմինների կողմից ստուգվելիք կազմակերպությունների ցանկը գործադիրը հաստատեց հունարի 23-ի նիստում՝ փոփոխություն մտցնելով ՀՀ կառավարության 2011թ-ի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ: Այսպիսով տեսչական մարմինները նոր որոշմամբ ընդհանուր կստուգեն 40 կազմակերպություն նախկին 18-ի փոխարեն: Ըստ ՀՀ կառավարության որոշման հիմնավորման՝ ստուգվելու են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց գործունեությունը հանրության և պետության համար ունեն կենսական նշանակություն ,կամ որոնց գործունեությունն առավել ռիսկային է մարդու առողջությանը և շրջակա միջավայրին վնաս հասցնելու տեսանկյունից

Ստորև ներկայացնում ենք ստուգվելիք կազմակերպությունների ամբողջական ցանկը:

15:55 Հունվար 24, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news