Բնական ռեսուրսների գերշահագործումը կանխելու նպատակով կկրկնապատկվեն բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկերի դրույքաչափերը

Բնական ռեսուրսների գերշահագործումը կանխելու նպատակով կկրկնապատկվեն բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկերի դրույքաչափերը

ԷկոԼուր

ՀՀ Հարկային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ` սահմանափակելու բնական ռեսուրսների գերօգտագորցումը և ապօրինի օգտագործումը, կրկնապատկելով բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների դրույքաչափերը: 

Ըստ ՀՀ Հարկային օրենսգրքի 164-րդ հոդվածի՝ բնապահպանական հարկ վճարողներ են համարվում այն օբյեկտները, որոնց կողմից իրականացվում են վնասակար նյութերի արտանետումներ դեպի մթնոլորտային օդ,  ջրային ռեսուրսներ, կամ այդ սուբյեկտների կողմից ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոններ են տեղադրվում կամ պահվում հատուկ հատկացված տեղերում:  Օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն`  բնօգտագործման վճար են վճարում այն օբյեկտները, որոնց կողմից իրականացվում է մակերևութային ջրերի օգտագործում, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի, ստորերկրյա հանքային ջրերի և աղի, պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում ու կենսապաշարների օգտագործում: 

Օրինագծով միևնույն ժամանակ իրականացվել է շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների փոփոխություն և անվանումների հստակեցում՝ դրանք համապատասխանեցնելով ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին, հստակեցվել և լրացվել են բնապահպանական հարկ վճարողները, ինչպես նաև՝ հարկման բազայի վերաբերյալ դրույթները:

14:59 Փետրվար 21, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news