Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին հանրագիրը հանձնվեց ավագանու քննարկմանը

Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին հանրագիրը հանձնվեց ավագանու քննարկմանը

ԷկոԼուր

Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին հանրագիրը հանձնվել է Վայքի ավագանու քննարկմանը:

Ինչպես տեղեկացնում է «Վայք» ինֆոտունը, համայնքի ղեկավար Թարո Ավետյանը հավաստիացրել, որ այդ հարցով առաջիկայում արտահերթ ավագանու նիստ կգումարվի։

Նշենք, որ Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին հանրագրի ստորագրման գործընթացը սկսվել է դեռ անցյալ տարի, երբ Վայքի բնակիչները մերժեցին Ազատեկի ոսկու հանքավայրի ծրագիրը:

Վայոց ձորի մարզում Վայքը թվով 6-րդ համայնքն է, որի բնակիչները մերժում են մետաղական հանքարդյունաբերությունը:

Լուսանկարը՝ «Վայք» ինֆոտուն

 

12:39 Փետրվար 10, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news