Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության հայտին

Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության հայտին

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրիի շրջանում Նռնաձորի (Նյուվադի) պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունը շարունակելու նախնական գնահատման հայտին:

«Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման տարածքում 2019-2021 թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման» նախնական գնահատման հայտի վերաբերյալ դրական եզրակցությունը տրվել է որոշակի փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով:

Մասնավորապես՝

1.Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել բացառապես հայցվող տարածքին համապատասխան՝ բացառելով «Արևիք» ազգային պարկի տարածքում որևէ աշխատանքի իրականացում:

2. Երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է խստագույն հետևել նախնական գնահատման հայտի փաստաթղթերում ամրագրված բնապահպանական միջոցառումների և ծրագրի պահանջներին, իսկ դրանց չբավարարման դեպքում ներառել լրացուցիչ միջոցառումներ՝ պարտադիր պահպանելով բոլոր բնապահպանական նորմերը:

3.«Կովկասի տարածաշրջանում Հայաստանում պահպանվող տարածքների աջակցության» ծրագրի շրջանակներում ներկայումս իրականցվող «Արևիք» ազգային պարկի սահմանների ճշտման աշխատանքների արդյունքում, երկրաբանական ուսումնասիրության համար առանձնացված տարածքները ազգային պարկի տարածքի հետ համընկնելու դեպքում, բացառել համընկնող տարածքներում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացումը:

«Երկրաբանական ուսումնասիրության նպատակով հատկացված 101.89 հա տարածքում առանձնացվել է մոտ 51 հա առավել հեռանկարային հատված, որտեղ և ծրագրավորվում է 2019-2021 թթ. հետախուզական աշխատանքների իրականացումը»,- նշված է հայտի մեջ:

Նռնաձորի հանքերևակման տարածքը մասամբ համընկնում է «Արևիք» ազգային պարկի տարածքի հետ, որտեղ ՀՀ կառավարության 15.10.2009թ. թիվ 1209 որոշմամբ արգելվում է երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել:

17:37 Նոյեմբեր 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news