Վայքի բնակիչները կրկին բոյկոտեցին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի լսումները

Վայքի բնակիչները կրկին բոյկոտեցին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի լսումները

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչները նոյեմբերի 21-ին կրկին բոյկոտեցին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի լսումները՝ մերժելով ընկերության Ազատեկի բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա եղանակով շահագործումը: Այս մասին տեղեկանում ենք «Վայք Ինֆոտուն» էջի տարածած տեսանյութերից:

Տեսանյութերում բնակիչները պատմում են, որ ընկերությունը իր հետ Սիսիան քաղաքից ավտոբուսներով մարդկանց է բերել, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ լսումներին շատ մարդ է մասնակցել, և լսումները նորմալ են անցել:

«Այս վարքագիծը մեկ անգամ ևս ցույց տվեց այս կազմակերպության անազնվությունը, - ասում է բնակիչը, - այդ կազմակերպությունը չի վճարել չորս տարի առաջ աշխատողներին, ի՞նչ աշխատատեղ կարող է ստեղծել նման կազմակերպությունը: Խնդրում եմ, հարգելի հայրենակիցներ, միանալ մեր պայքարին»:

Հիշեցնենք, որ Վայք համայնքի բնակիչները բոյկոտել էին «Վայք Գոլդ»-ի հանրային լսումները նաև ս.թ. սեպտեմբերի 3-ին: Իսկ 2018 թ-ի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Վայոց ձորի մարզում գտնվող Ազատեկի հանքավայրից ապօրինի կերպով 250 միլիոն դրամի ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման հիմքով։



16:52 Նոյեմբեր 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news