«Ո՞ՒՄ Է ԾԱՌԱՅՈՒՄ ՄԵՐ ԸՆԴԵՐՔԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ». ԷկոԼուրի նոր տեսաֆիլմը

«Ո՞ՒՄ Է ԾԱՌԱՅՈՒՄ ՄԵՐ ԸՆԴԵՐՔԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ». ԷկոԼուրի նոր տեսաֆիլմը

ԷկոԼուր

Պղինձ, մոլիբդեն, ոսկի, ցինկ, արծաթ, հազվագյուտ մետաղներ… Ինչ է տալիս Հայաստանի ընդերքի հարստությունը մարդկանց, ովքեր գտնվում են բաց հանքերի, պոչամբարների և վերամշակող ձեռնարկությունների անմիջական ազդեցության տակ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունն այն հարթակն է, որտեղ հնարավոր է քաղաքացիական հասարակության, կառավարության և բիզնեսի միջև ուղիղ երկխոսությունը: ԷկոԼուրի՝ «Ո՞ՒՄ Է ԾԱՌԱՅՈՒՄ ՄԵՐ ԸՆԴԵՐՔԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ» նոր տեսաֆիլմն առաջարկում է լսել այն մարդկանց ձայնը, ովքեր հետաքրքրված են նրանում, որ բիզնեսը դառնա հաշվետու, իսկ կառավարությունը ձեռնարկի միջոցառումներ՝ ուղղելու սոցիալ-էկոլոգիական վիճակը 6 խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների ազդակիր համայնքներում: Մարդիկ խոսում են կուտակված խնդիրների մասին, որոնք շտապ լուծում են պահանջում: Ահա նրանց առաջարկություններից մի քանիսը.

1. Հանքարդյունաբերական բիզնեսը պետք է հաշվետու լինի առաջին հերթին համայնքի առջև, որտեղ նա իրականացնում է իր գործունեությունը՝ ուղիղ երկխոսության միջոցով:

2. Հանքարդյունաբերական բիզնեսը պետք է ազդակիր համայնքներին պարբերաբար ներկայացնի օդի, ջրի, հողի աղտոտվածության վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները:

3. Պետք է ողջամիտ գնահատական տրվի համայնքի և առանձին բնակիչների կրած վնասներին և փոխհատուցում տրամադրի:

4. Հանքարդյունաբերական բիզնեսի կողմից շրջակա միջավայրին հասցված վնասները պետք է չեզոքացվեն հանքարդյունաբերական գործունեությանը զուգահեռ:

5. Պետք է վերանայվեն հանքարդյունաբերական բիզնեսի կողմից վճարվող բնապահպանական վճարները և համապատասխանեցնեն հասցված վնասների չափին:

6. Առողջապահության նախրարությունը ազդակիր համայնքներում պետք է իրականացնի անվճար բուժզզնում, և անհրաժեշտության դեպքում նաև բուժում, որն ապահովված է ընկերության կողմից տրվող ապահովագրությամբ:

Սույն տեսաֆիլմը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Տեսաֆիլմը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



22:46 Նոյեմբեր 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news