Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթուղթն անվավեր ճանաչելու գործով դատական նիստ՝ ՀՀ վարչական դատարանում

Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթուղթն անվավեր ճանաչելու գործով դատական նիստ՝ ՀՀ վարչական դատարանում

ԷկոԼուր

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա Ամուլսարի ոսկու ծրագրի ՇՄԱԳ փաստաթուղթն անվավեր ճանաչելու գործով դատական նիստը (3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 23):

Հայցադիմումը փաստաբան Նազելի Վարդանյանի միջոցով դատարան են ներկայացրել ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչներ՝ ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, որպես երրորդ անձ ներգրավվելով ՀՀ ֆինանսների նախարարությանը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին և ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ին՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:

 

13:52 Սեպտեմբեր 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news