«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանրային լսումները Կապանում չեղյալ են համարվել. փորձաքննության գործընթացը դադարեցված է

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանրային լսումները Կապանում չեղյալ են համարվել. փորձաքննության գործընթացը դադարեցված է

ԷկոԼուր

Այսօր՝ ս.թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանում նշանակված «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի Կապան քաղաքի թիվ 2 ցեմենտի աղացման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ թվով 4-րդ հանրային լսումները չեն կայանալու: Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ այս հայտի վերաբերյալ փորձաքննության գործընթացը դադարեցված է:

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն պատկանում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:

Ինչպես հայտնել էր hetq.am-ը, Կապանի 10 հասարակական կազմակերպություններ իրենց ստորագրություններով բաց նամակ են ուղղել Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ ընկերությունն առանց համապատասխան թույլտվության, հասարակական լսումներ կազմակերպելու ինքնակամ կառուցապատել է արտադրամասը, ինչն անվստահություն ու դժգոհություն է առաջացրել ընկերության նկատմամբ: Կապանի բնակիչների կողմից մի քանի անգամ բոյկոտվել են հասարակական լսումները, քանի որ արտադրամասի ընտրված վայրն անընդունելի է, ՇՄԱԳ նախագծում ներկայացված բնապահպանական, սոցիալ-տնտեսական հիմնավորումները՝ ոչ բավարար ու ոչ արժանահավատ:

 

14:48 Սեպտեմբեր 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news