ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պնդում է, որ «Fortune Resources» ընկերության փաստաթղթերը օրինական են

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պնդում է, որ «Fortune Resources» ընկերության փաստաթղթերը օրինական են

Էկոլուր

Հրազդանի երկաթհանքը շահագործել պատրաստվող «Fortune Resources» ՍՊԸ-ին տրված հատուկ լիցենզիան եւ լեռնահատկացման ակտը օրինական հիմքեր ունեն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էնեգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը` ի պատասխան  «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական  նախաձեռնության հարցմանը:

Հիշեցնենք, որ Հրազդանի երկաթահանքը պատրաստվում էր շահագործել «Նագին» ՍՊԸ-ն: Հետագայում ընկերությունը շահագործման իր իրավունքը վաճառել է չինական «Fortune Oil» ընկերությանը, որի հայաստանյան ներկայացուցիչը  « Fortune Resources » ՍՊԸ-ն է:

Aarhus.am կայքում տեղադրված նամակում ասված է. «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրի պաշարները հաստատվել են ՒսՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի կողմից՝ 1963թ դեկտեմբերի 21-ի թիվ 4184 այհձանագրությամբ, և В+С, կարգերով կազմել են՝ 50061 հազ.տ երկաթի հանքաքար, երկաթի պարունակությունը հանքաքարում՝ 31.98%:

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007թ հունվարի 26-ի թիվ 27-Ա հրամանով, Հրազդանի երկաթի հանքավայրի հանքարդյունահանման թիվ ՀԱ-Ա-14/453 հսւտուկ փցենզիան, 2007թ հունվարի 26-ին տրամադրվել է «Նագին» ՍՊԸ-ին՝ 25 տարի ժսւմկետով, գործողության ժամկետի ավարտը սահմանվել է 2032թ -ի հունվարի 26-ը։

Հատուկ լիցենզիայով ընկերությանը արդյունահանման նպատակով տրամադրվել է հանքավայրի հաստատված պաշարներն ամբողջովին,  այն է՝ 50 մլն տ, տարեկան4 2,0մլն տ արտադրողականությամբ։

«Կոնցեսիայի մասին» ՀՀ նախկին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ընկերությունը պարտավոր էր 9 ամսվա ընթացքում հանքավայրի շահագործման նսւխագիծը ենթարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների և կնքել լիցենզային պայմանադիր, ինչը ընկերության կողմից չի կատարվել։

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, հանքավայրի պաշարների լրահետախուզման և վերագնահատման համար, 2007թ մայիսի 31-ին ընկերությանը տլւամադրվել է՝ ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով թիվ 66 ոսւումնասիրության լիցենզիան, ինչի հիման վրա՝ 2007թ մայիսի 31-ին կնքվել է ընդերքն օգյւակար հանածոների շահագործման նպատակով ոաումնասիրության թիվ 244 լխ ենզային պայմանադիրը։

ՀՀ «Ընդերքի մասին» նախկին օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հսւմաձայն՝   հանքավայրերում   պաշարների   լրահետախուզում   կամ շահագործական

հետախուզություն կարող էր իրականացվել՝ հանքավայրի շահագործման նպատակով կնքված պայմանագրի հիման վրա։

Օգտակար հանածոների պաշարների գործակալության 2007թ դեկտեմբերի 12-ի թիվ 152 և 2008թ-ի մարտի 18-ի թիվ 152-Ա (ճշգրտած) որոշումներով վերագնահատվել է Հրազդանի երկաթի հանքավայրի պաշարները, և B+C, կարգերով կազմել է՝ 77736.4 հւյզ տ երկաթի հանքաքար, երկաթի 26.46% միջին պարունակությամբ, երկաթի քանակը՝ 2С .6 մլն տ։

Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով արդյունահանման լի<յենզային պայմանագրի կնքման համար, ընկերությունը 2008թ-ի սեպտեմբերի 4-ին նէ րկայացրել է հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծ։

Համաձայն նախագծի, հանքաքարի արդյունահանումը նախատեսվել է իրականացնել բաց   եղանակով,   իսկ    ներդրումների   քանակը   հաշվարկվել է 262546 հազար դոլարին համարժեք դրամի չափով։

Նախագիծը սահմանված կարգով՝ ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության U արժանացել դրական ւիորձաքննական եզրակացության :

«Նագին» ՍՊԸ-ն, 2008թ-ի դեկտեմբերի 22-ին դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ թիվ ՀԱ-Ա-14/452 հանքարդյունահանման հատուկ լի(|ենզիայում փոփոխություններ կատարելու նպատակով։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2009թ-ի փետրվարի 10-ի թքվ 15-Ա հրամանով, լիցենզիայում կատարվել է փոփոխություն, ընկերությանը տրամադրվել է հանաքավայրի վերագնահատված ողջ պաշարները՝ 77736,4 հազ.տ հանքաքար։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Նագին» ՍՊԸ-ի միշև, 2009թ-ի մարտի 10-ին կնքվել է օգտակար հանածոների թիվ 427 լիցենզային պայմանադիրը, որով արդյունահանման է տրամադրվել՝ 70.0 մլն տ հանքաքար, 26.46 % երկաթի միջին պարունակությամբ։

Շահագործման 1-10 տարիներին սահմանվել է տարեկան 2,0մլն տ, 11-20 տարիներին՝ 3,0մլն տ և 21-25 տարիներին՝ 4.0 մլն տ արտադրողականություն։

Ընկերությունը մինչ օրս պետք է արդյունահաներ և վերամշակեր մոտ 9 մլն տոննա հսւնքաքար։

Ինչ վերաբերում է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջի կատարմանը, ապա հայտնում ենք, որ հղում կատարել «Կոնցեսիայի մասին » ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջին և 2010թ-ին դադարեցնել հանքային իրավունքը՝ կհամարվեր ոչ իրավաչափ, քանի որ նույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ լից ենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման ժամկետը, իսկ 32-րդ հոդվածով սահմանվող՝ «ոչ պակաս, քան երեք տարի ժսւմանակահատվածը», ավարտվում էր 2012թ-ի մարտ ամսին, երբ «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքը համարված էր եղել ուժը կորցրած։

Հանքաքարի պաշարների 7.5 մլն տ. կորստի պատճառ է հանդիսացել Աթարբեեյան ՀեԿ-ի դերիվացիոն ջրանցքի պահպանության համար թողնված անվտանգության բ1ամասերը։

Հանքարդյունահանման թիվ ՀԱ-Ա4/453 հատուկ լիցենզիան 2012թ-ի հոկտեմբերի 2(-ին վերաձևակերպվել է օգտակար հանածոների արդյունահանման թիվ ՇԱԹՎ– 29/169 թույլտվությամբ, լիցենզային թիվ 429 պայմանադիրը՝ ընդերքօգտագործման ՊՎ -169 պայմանագրով, իսկ լեռնահատկացման թիվ 372 ակտը՝ ԱՎ-169 լեռնահատկացման ակտով։

Հղում կատարել ՀՀ «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջին և լեռնահատկացման ակտ չունենալու պատճառով դադարեցնել «Նագին» ՍՊԸ-ին տրամադրված հանքային իրավունքի գործողութիւնը, նույնպես կհամարվեր ոչ իրավաչափ վսյրչական ակտի ընդունում, քանի որ նոր օրենսգիրքը ուժի մեջ է մտել2012թ-ի հունվարի 1-[ւց և չունի հետադարձ ուժ, իսկ «Կոնցեսիայի մասին» ՀՀ նախկին օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է, որ հանքային իրավունքը՝ համապատասխան լիցենզիայով, նախագծով և լիցենզային պայմանւսգրով հավաստվող իրավունքն է։

Լեռնահատկացման ակտի ւորամադրման համար նախկին օրենսդրությամբ ժամկետ չի սահմանված։

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման հանքային իրավունքի ւորամադրումը «Նագին» ՍՊԸ-ին իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին  համապատասխան, հաշվի   առնելով նաև «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով սահմանված՝ հանքային իրավունքի սահմանաւիակումները։

«Նագին» ՍՊ ընկերությունը «Ֆորչն Ո-իզորսիս» ՍՊ ընկերությամբ անվանափոխելու համար հիմք է հանդիսացել ընկերության 2011թ-ի փետրվարի 25-ի ընդհանուր արտահերթ ժողովի որորշմամբ հաստատված և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Նոր Նորքի տարածքային բաժնի կողմից 2011թ-ի մարտի 2-ին գրանցված «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊ ընկերության կանոնադրության փոփոխությունը։

Ինչ վերաբերում է գրության մեջ բարձրացված մյուս հարցադրումներին, տեղեկացնում ենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության կողմից նախատեսվում է իրականացնել ստուգում՝ «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ում, ինչի ավարտից հետո միայն հնարավոր կլինի պատասխանել մնացած հարցերին»,- ասված է նամակում։

16:57 Նոյեմբեր 04, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news