Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 9՝ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս  9՝ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Կոտայքի մարզում Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործող «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի հայտարարագրին

Ոսկու հանքի միանձնյա սեփականատերը

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն գրանցվել է 2010 թ-ի սեպտեմբերի 8-ին: Հենց այդ օրն էլ ընկերության 100% բաժնեմասը ձեռք է բերել հայտարարագրում նշված միակ իրական սեփականատերը՝ ՀՀ քաղաքացի Վարդան Մարգարյանը: Ընկերությունում նա ունի ուղղակի մասնակցություն՝ առանց միջանկյալ ընկերությունների: Մարգարյանն իրավասու է նշանակելու կամ ազատելու ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց:

11:42 Մայիս 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news