«Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ն մտադիր է Երևանում տուֆի և բազալտի հանքավայր շահագործել

«Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ն մտադիր է Երևանում տուֆի և բազալտի հանքավայր շահագործել

ԷկոԼուր

«Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ն մտադիր է շահագործել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրը:

Սույն թվականի հունվարի 22-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում տեղի կունենա նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների առաջին փուլը: 

2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևան քաղաքում ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված է թվով 18 ընդերքօգտագործման թույլտվություն: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքի համաձայն՝ Երևանում ընդերքօգտագործման թույլտվություն ստացած ընկերությունները 14-ն են: 

Հունվար 14, 2020 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր