Չնայած տեղի բնակիչների բոյկոտին՝ «Վայք Գոլդ»-ը կրկին հավակնում է շահագործել Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրը

Չնայած տեղի բնակիչների բոյկոտին՝ «Վայք Գոլդ»-ը կրկին հավակնում է շահագործել Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրը

ԷկոԼուր

Չնայած տեղի բնակիչների բոյկոտին՝ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն կրկին հավակնում է բաց-ստորգետնյա եղանակով շահագործել Վայոց ձորի մարզի Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում գտնվող Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրը: Ընկերության տնօրեն Ա. Հովհաննիսյանը դիմել է Զառիթափի համայնքապետ Սիմոն Բաբայանին՝ խնդրանքով ապահովել մասնակցություն անցկացվելիք հանրային լսումներին:

Ընկերության նախնական գնահատման հայտի հանրային լսումները նշանակված են ս.թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Վայքի համայնքապետարանի շենքում:

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 3-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակիչները բոյկոտեցին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի հանրային լսումները և մերժեցին Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա եղանակով շահագործման հայտը:

Հավելենք նաև, որ 2018 թ-ի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Վայոց ձորի մարզում գտնվող Ազատեկի հանքավայրից ապօրինի կերպով 250 միլիոն դրամի ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման հիմքով։

17:43 Նոյեմբեր 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news