ԶՊՄԿ-ի խողովակաշարի վթարի հետևանքով հասցված վնասի նախնական հաշվարկը տեսչական մարմինը ուղարկել է Սյունիքի մարզի դատախազություն

ԶՊՄԿ-ի խողովակաշարի վթարի հետևանքով հասցված վնասի նախնական հաշվարկը տեսչական մարմինը ուղարկել է Սյունիքի մարզի դատախազություն

ԷկոԼուր

2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Նաև նշվում է, որ տեսչական մարմնի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2019 թվականի հոկտեմբերի 28-ից իրականացվող ստուգումներն ընթացքի մեջ են: Ստուգումների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հոկտեմբեր 31, 2019 at 15:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր