Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները նմուշառման աշխատանքներ են իրականացնում Ալավերդու և Ախթալայի աղտոտված տարածքներում (Լուսանկարներ)

Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները նմուշառման աշխատանքներ են իրականացնում Ալավերդու և Ախթալայի աղտոտված տարածքներում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները նմուշառման աշխատանքներ են իրականացնում Ալավերդի և Ախթալա համայնքներում` հանքարդյունաբերական և մետալուրգիական ձեռնարկությունների ազդեցության տակ գտնվող տարածքների քիմիական աղտոտվածությունը պարզելու նպատակով: Մասնավորապես, հետազոտություններն ուղղված են մարդու առողջության և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև եղած պատճառահետևանքային կապի բացահայտմանը:

Հուլիսի 22-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «ԷկոԼուր» տեղեկատվական և չեխական «Արնիկա» ՀԿ-երի աշխատանքային խումբը Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետների հետ այցելել են Ալավերդի համայնքի Սանահին, Էնգելս թաղամասեր և Աքորի բնակավայր: Տեղում վերցվել են տնամերձ հողամասերից հողի, բանջարեղենի, մրգի, կանաչեղենի նմուշներ և կենսանմուշներ:

Մանրամասները կարդացեք ԷկոԼուրի հաջորդ հրապարակումներում:

13:12 Հուլիս 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news