Ավելի քան 32 միլիոն դրամի վնաս՝ ապօրինի ծառահատումների պատճառով

Ավելի քան 32 միլիոն դրամի վնաս՝ ապօրինի ծառահատումների պատճառով

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի օգոստոսի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 70 դեպք, որից 49 դեպքով հաշվարկվել է 32.292.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.329.000 ՀՀ դրամ:
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պանության ոլորտ

Արձանագրվել է 62 դեպք, որից 49-ով հաշվարկվել է 32.292.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 16-ով նշանակվել է 1.350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (120 կաղնի, 51 բոխի, 6 թխկի, 1 ակացիա, 3 լորենի, 3 բալենի, 1 խնձորենի, 29 հաճարենի, 6 հացենի, 2 ուռենի, 4 տանձենի) հաշվարկվել է 23.154.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 37 դեպքով (143,1 խմ վառելափայտ, 44,7 խմ թափուկ վառելափայտ, 21,87 խմ շինափայտ) հաշվարկվել է 7.637.000 ՀՀ դրամի, ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 կաղնի, 3 բոխի, 1 հաճարենի, 3 հացի, 2 ղաժի)՝ 439.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 5.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Վայոց Ձոր՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 թեղի) հաշվարկվել է 33.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բարդի) հաշվարկվել է 30.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (8,3 խմ վառելափայտ, 2,3 խմ գերան, 84 քմ տախտակ, 2 խմ անկողահատ տախտակ) հաշվարկվել է 1.026.615 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 3 դեպքով գործերի քննություններն ընթացքի մեջ են։

Սյունիք՝ 1 դեպով գործի քննություն ընթացքի մեջ է (1 հատ մոխրագույն կաքավի որս՝ առանց համապատասխան թույլտվության առկայության)։

Վայոց Ձոր՝ նախկինում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ 2 դեպքով հայտնաբերվել է 8 հատ պոլիէթիլենային ցանց, որոնցում եղել է ոչ պիտանի 20 հատ սիգ տեսակի ձուկ, 2 հատ խեցգետնահավաք, գործերի քննություններն ընթացքի մեջ են։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արագածոտն՝ առանց անթափանց ծածկոցի ավազի ապօրինի տեղափոխման 1 դեպքով գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։

Արմավիր՝ նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում խախտումներ չի հայտնաբերվել։

Ընդերքի պահպանության ոլորտ

Իրականացվել է թվով 2 ստուգում.

Արմավիր՝ նախկինում «Լցոն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում «Արմավիր-Շին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (100 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

 

17:55 Օգոստոս 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news