«Էյ Թի Փի» հիմնադրամի՝ Լոռու մարզի 3 գյուղական համայնքների շուրջ 100 հա տարածքում ծառատունկ իրականացնելու ծրագրերի հայտերին տրվել է դրական եզրակացություն

«Էյ Թի Փի» հիմնադրամի՝ Լոռու մարզի 3 գյուղական համայնքների շուրջ 100 հա տարածքում  ծառատունկ իրականացնելու ծրագրերի հայտերին տրվել է դրական եզրակացություն

ԷկոԼուր

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Էյ Թի Փի» հիմնադրամի կողմից Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի 42,1 հա, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի 39,14 հա և Ուռուտ բնակավայրի 16,2 հա տարածքներում ծառատունկ իրականացնելու ծրագրերի նախնական գնահատման հայտերին։ Ընտրված տարածքներում «Էյ Թի Փի»-ն նախատեսում է յուրաքանչյուր 1 հա տարածքում 2400 ծառ և 900 թուփ տնկել։ 

«Էյ-Թի-Փի» հիմնադրամը շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն նաև Լոռու մարզի Սարչապետ համայնքի Պրիվոլնոե բնակավայրերում 29.82 հա տարածքներում անտառապատման ծրագիր իրականացնելու համար։ Ըստ հայտի՝ անտառատնկման համար ընտրված տեղամասը նախկինում անտառապատ է եղել, գործառնական և նպատակային նշանակությամբ հանդիսանում է գյուղատնտեսական արոտավայր, սակայն անհարամարավետ լինելու պատճառով չի շահագործվում ըստ նպատակի։ 

Ընտրված տարածքում նույնպես նախատեսվում է յուրաքանչյուր 1 հա տարածքում 2400 ծառ և 900 թուփ տնկել։ Կօգտագործվեն հետևյալ տեսակները՝ Սոճի Կովկասյան, Կաղնի խոշորառէջ, Հացենի սովորական, Կեչի ելունդավոր, Հաճարենի արևելյան, Խնձորենի արևելյան, Տանձենի կովկասյան, Արոսենի և Ազնվամորի: 

 

16:38 Մարտ 26, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news