Ահազանգ. Ջերմուկի քաղաքային այգու ավելի քան 100 ծառ ոչնչացման վտանգի տակ է

Ահազանգ. Ջերմուկի քաղաքային այգու ավելի քան 100 ծառ ոչնչացման վտանգի տակ է

ԷկոԼուր

Ջերմուկի քաղաքային այգում ջրատարի անցկացման հետևանքով ավելի քան 100 ծառեր ոչնչացման վտանգի տակ են, ԷկոԼուրին ահազանգել է Ջերմուկի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանը: Նրա ուղարկած լուսանկարներում երևում է՝ բազմաթիվ ծառերի արմատներն այնպես են կտրատվել, որ դարձել են վառելափայտ: Ալեքսանյանը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին: Նրան պատասխանել են, որ այդ ամենը կատարվում է հաստատված պլանի համաձայն: «Անհասկանալի է, թե ով է հաստատել այդ պլանը և հարվածի տակ դրել այգու կանաչ գոտին»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Մակեդոն Ալեքսանյանը :

Վանդալիզմը քաղաքային այգում շարունակվում է:

Լուսանկարները՝ Մակեդոն Ալեքսանյանի

16:00 Հոկտեմբեր 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news