«Իջևանի անտառտնտեսության» տարածքում այրվում են մոտ 1 հա բուսածածկույթ և ծառեր

«Իջևանի անտառտնտեսության» տարածքում այրվում են մոտ 1 հա բուսածածկույթ և ծառեր

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Խոռեր» կոչվող հանդամասում:

Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» անտառածածկ տարածքում այրվում են մոտ 1 հա բուսածածկույթ և ծառեր:

Ժամը 21:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 35 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի 9 աշխատակից:

Ժամը 22:25-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 06:50-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից 5 փրկարար ծառայող և ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

ԱԻՆ-ը հաղորդում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:



12:46 Հոկտեմբեր 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news