ԷկոԼուր
24News.am-ը տարածել է տեսանյութ, որում քաղաքացին ահազանգում է՝ այրվում են Սյունիքի անտառները՝ Շիկահողից դեպի Մեղրի տանող ճանապարհին:
Ահազանգող քաղաքացին նշում է. «Ամենամոտ քաղաքը Մեղրին է, բոլոր ռեսուրսները կարող են լինել Մեղրիից և կողքի հանքերից, պետք է բերվի լիքը հող, բերվի լիքը ջուր, բանակը պետք է ներգրավվի, Ռուսաստանին ինքնաթիռ պետք խնդրենք՝ բերեն, այս կրակը մարենք: Խնդրում եմ փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարին: Եթե այս անտառը կորցնենք, մենք այլևս անտառ չենք ունենա»:
ԷկոԼուրն ահազանգը ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով փոխանցեց արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Օգոստոս 26, 2019 at 19:05