Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների հետևանքով չորս ամսվա ընթացքում պետությանը պատճառվել է շուրջ 265 միլիոն դրամի վնաս

Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների հետևանքով չորս ամսվա ընթացքում պետությանը պատճառվել է շուրջ 265 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Տավուշի մարզում այս տարվա հուլիս-նոյեմբեր ամիսներին՝ չորս ամսվա ընթացքում, հայտնաբերվել է 1091 խմ ապօրինի փայտանյութ, որով պետությանը պատճառվել է շուրջ 265․000․000 դրամի նյութական վնաս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Պաշտոնական աղբյուրը նշում է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի անտառածածկ հատվածներում տեղադրված են ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցներով համալրված պահակետեր։ Ամեն օր՝ 24 ժամ, ստուգվում են կասկածելի մեքենաները, հայտնաբերվում են ապօրինի հատված փայտանյութ, հարուցվում են քրեական գործեր։ Իսկ ոստիկանության Դիլիջանի, Տավուշի, Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ծառայողները գրեթե ամեն օր բացահայտում են ապօրինի ծառահատումների դեպքեր։

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարին զուգահեռ ոստիկանները փորձել են ինչ-որ չափով վերականգնել անտառին հասցված վնասը։ Նոյեմբերի 14-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու ենթակա տարածքային բոլոր բաժինների շուրջ 120 ծառայողներ Թեղուտ գյուղի հարակից տարածքում տնկել են 1000 ծառ։
Ոստիկանությունը կոչ է անում պահպանել բնությունն ու չհատել ծառերը։



17:39 Նոյեմբեր 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news