Նոյեմբերը Տավուշում անցնում է ծառատունկերով

Նոյեմբերը Տավուշում անցնում է ծառատունկերով

ԷկոԼուր

Նոյեմբերի 9-ին ՀՀ Տավուշի մարզում համամարզային ծառատունկ է կազմակերպվել: Մարզի 23 համայնքում տնկվել է 2000-ից ավելի ծառ: Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայության հաղորդմամբ, համամարզային ծառատունկի ընթացքում մարզպետարանը համայնքներին տրամադրել է 1500 հացենու տնկի։ 800 տնկի էլ տրամադրել են մի քանի համայնքներ:

Մի քանի օր անց էլ մարզի Սևքար համայնքի դպրոցի հարակից՝ 6500 քմ տարածքում պտղատու ծառերի այգի է հիմնվել: Արքայանարնջի, խնձորի, թզի, ընկույզի շուրջ 550 ծառերի տնկման աշխատանքները կազմակերպվել են «Արմսվիսբանկի» հովանավորությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ։

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

 

Նոյեմբեր 19, 2019 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր