Սյունիքի մարզի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը որդիների հետ ապօրինաբար ծառեր է կտրել

Սյունիքի մարզի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը որդիների հետ ապօրինաբար ծառեր է կտրել

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» և «Բոխենի» տեսակի փայտանյութ, երեք բենզասղոց և կացին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փայտանյութն առանց համապատասխան թույլտվության հատել է Սյունքի մարզի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը որդիների հետ։ Նրանք հայտնել են, որ ծառերը հատել են իրենց կարիքների համար:

Փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղին:

Բենզասղոցները և կացինը առգրավվել են:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:



11:01 Հոկտեմբեր 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news