Հրդեհ «Արևիք» ազգային պարկի տարածքում. կատարվում է վնասի գնահատում

Հրդեհ «Արևիք» ազգային պարկի տարածքում. կատարվում է վնասի գնահատում

ԷկոԼուր

Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում:

Ըստ ԱԻՆ-ի՝ հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 12-ի առավոտյան՝ ժամը 09:46-ին: Այրվել է մոտ 12 հաբուսածածկ տարածք, գիհի և եղևնուտ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 67 փրկարար, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 և «Արևիք»ազգային պարկի 15 աշխատակից:

ԷկոԼուրի հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը հայտնեց, որ հրդեհը տեղափոխվել է«Արևիք» ազգային պարկի տարածք: «Դեռ կան փոքր ծխացող օջախներ, հրդեհի հետմարմա աշխատանքներ են տարվում, իրականացվում էվնասի գնահատում», - ասաց նա:

ԱԻՆ-ից փոխանցեցին, որ հրդեհի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 



13:51 Օգոստոս 12, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news