ԷկոԼուր
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և «Օբերտոն» երաժշտական ընկերության համատեղ նկարահանվել «Re:Spect the Nature» տեսահոլովակը: Այն բարձրաձայնում է Հայաստանում ապօրինի ծառահատումների խնդրի մասին։ Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են երաժիշտներ Գոռ Սուջյանը (վոկալ), Տիգրան Սուչյանը (շեփոր) և Միքայել Ոսկանյանը (թառ)։
Տեսահոլովակը նկարահանվել է «Ռե» սոցիալ երաժշտական նախագծի շրջանակներում։ Նախագծի նպատակն է հիշեցնել, որ երաժշտությունն իր մեջ կրում է ավելի մեծ գաղափարներ, քան միայն ժամանցի ապահովումը։ Նախագծի միջոցով բարձրաձայնվում են խնդիրներ, որոնք հասարակության ուշադրության կարիքն ունեն։
Այս մասին տեղեկացնում է WWF Հայաստանի հանրային կապերի բաժինը:
Նոյեմբեր 22, 2018 at 14:22