ԷկոԼուր
Սույն թվականի ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցի «Կարին» սրահում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1) Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը:
Անտառային ոլորտում պատկան մարմինների կողմից անտառի վատ կառավարման` օգտագործման, հսկողության, վերահսկողության, հաշվառման, կոռուպցիոն ռիսկերի առկայության պայմաններում Հայաստանն ունի անտառածածկ տարածքների կորուստ, անտառային տարածքների դեգրադացում, բարձրարժեք ծառատեսակների` ցածրարժեք տեսակներով և կոճղաշիվային անտառներով փոխարինում, անտառային յուրօրինակ լանդշաֆտների և կենսաբազմազանության կորուստ, սողանքների, էրոզիոն-սելավային պրոցեսների ակտիվացում, աղբյուրների չորացում:
Հանրային դատավարության ընթացքում կքննվի ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Բնապահպանության տեսչական մարմնի, «Անտառային կոմիտեի», «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, իրավապահ մարմինների մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար:
Ապրիլ 08, 2019 at 13:13