«Եղեգիս-2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Եղեգիս-2»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Եղեգիս-2» փոքր ՀԷԿ: «Եղեգիս-2»    փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիս գետի վրա (երկարությունը 47 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ՌԱԵԼ ԳէՍ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Եղեգիս-2» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ի մայիսին:
  • Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի  1-ի տեղեկանքի՝  ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 65.98մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի 4 մ3/վ է, ըստ  ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3.98մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  2110կկՎտ է: ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 7.564 մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունն առանց Արփա-Սեւան թունելից դոտացիայի՝ 5․86 մլն.կՎտ.ժամ է,  Արփա-Սեւան թունելից դոտացիայի դեպքում՝ 7․17 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 15.05.2013-15.05.2028թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 15.11.2013-15.11.2016թթ..:
  • ՋԹ-ում նշված ՓՀԷԿ-ի կոորդինատների եւ իրական կոորդինատների ու ծովի մակարդակից բարձրությունների միջեւ կան անհամապատասխանություններ:
  • «Եղեգիս-2» ՓՀԷԿ-ը ջրառ է կատարում «Եղեգիս-3» ՓՀԷԿ-ի ջրահեռացման կետից անմիջապես հետո: ՓՀԷԿ-ի բետոնե պատվարի երկարությունը 15 մ է, բարձրությունը՝ 2,6 մ։
  • Պատվարի աջ կողմում կառուցված է ձկնանցարան, որի մուտքի վրա տեղադրված են մետաղյա անկյունակներ ձկնանցարանի մուտքի մակարդակն ավելի բարձրացնելու և պետք եղած դեպքում լրիվ փակելու նպատակով: Ձկնանցարանը լիարժեք չի կարող ապահովել գետում բնակվող բոլոր ձկնատեսակների ազատ տեղաշարժը աստիճանների բարձր լինելու պատճառով: Նախագծով նախատեսված է 1․0մ լայնությամբ, 0․3մ բարձրությամբ եւ 10․0 մ գումարային երկարությամբ բետոնե աստիճաններով ձկնանցարան:
  • Եղեգիս գետի տվյալ տեղամասում կարող են հանդիպել՝ արևելյան արագաշարժը, Կուրի բեղաձուկը, Սևանի կողակը (գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում), կարմրախայտը, Կուրի լերկաձուկը, ծիածանախայտը:
  •  Խողովակաշարը պողպատյա է, երկարությունը, ըստ նախագծի՝ 2138մ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2050մ, տրամագիծը, ըստ նախագծի՝ 1420x12մմ, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ 1200մմ: Խողովակաշարի իրական երկարությունը համապատասխանում է նախագծային տվյալին:
  • Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս-1»  (ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դերիվացիայի եկարությունը՝ 4000մ ) «Եղեգնաձոր» (ըստ նախագծի՝ 3250մ, 54մ) 3.  «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» (ըստ նախագծի՝ 2650մ)  «ԵՂԵԳԻՍ-3» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1391մ),  «Եղեգիս-2»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2138մ), «Եղեգ» ՓՀԷԿ (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1924մ), «Գողթանիկ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1400մ), «Եղեգիս»  (դերիվացիայի երկարությունը՝ 2450մ) «Տիգրան Մեծ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2691մ), «ԽԱՉԻ ՔԱՐ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2240մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (24188մ) տոկոսային հարաբերությունը Եղեգիս գետի երկարության հետ կազմում է 51.46%:
  •  Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Եղեգիս-2» ՓՀԷԿ-ը տարվա բոլոր ամիսների ընթացքում կարող է գետից վերցնել 125209.8 հազար խմ/վ ջուր՝ ապահովելով 0.11խմ/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին գետը ջրառատ էր, պահպանվում էր բնապահպանական թողքը, քանի որ Արփա-Սևան ջրատարի վերանորոգման պատճառով լրացուցիչ քանակով ջուր էր բաց թողնված գետ:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Եղեգիս-2» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 7564330 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Էլեկտրաէներգիայի արտադրման հավասարաչափ բաշխումը ըստ ամիսների  բացատրվում է նրանով, որ ջրառի կետից վերև Կեչուտի ջրամբարից Արփա-Սևան թունելով եկող մեծ քանակությամբ ջուրը բաց է թողնվում Եղեգիս գետ, ինչն էլ ապահովում է ջրասակավ ժամանակաշրջանում գետի հոսքի արհեստական ավելացումը։
  • Կայանում տեղադրված է 3 տեղական ագրեգատ: Նախագծով նախատեսված է եղել 4 ագրեգատ:
  •  Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Կայանում ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկար, թեպետ ՓՀԷԿ-ին ՀՀ բնապահպանական տեսչության կողմից հանձնարարական է տրվել մինչեւ 2015թ-ի ապրիլի 1-ը ջրառի կետում ջրաչափական սարքավորում տեղարել: (ՓՀԷԿ փորձագիտական խմբի այցը եղել է 2015թ-ի նոյեմբերին):
  • Շինարարական աղբի,  կենցաղային թափոնների եւ  կենցաղային կեղտաջրերի հեռացումը պատշաճ կերպով չի կատարվում:
  • Մոտակա Բնության հատուկ պահպանվող տարածքը «Եղեգնաձորի» արգելավայրն է, որի տեղադիրքը ՀՀ Վայոց ձորի մարզի Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազանն է՝ ծովի մակարդակից 1200-2800 մ բարձրության վրա:
  • ՓՀԷԿ-ը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից տուգանվել է 200 հազար դրամի չափով:

Առաջարկություններ

  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Հեռացնել ձկնանցարանի մուտքը փակելու համար արված կոնստրուկցիան։
  • Վերանայել բնապահպանական թողքի չափաքանակը՝ ավելացնելու միտումով, քանի որ 0.11խմ/վ քանակը շատ փոքր է Եղեգիս գետի համար եւ չի կարող ապահովել գետի և կենսաբազմազանության բնականոն վիճակը։
  • Հաշվարկել Եղեգիս գետով անցնող ջրի իրական քանակը՝ հաշվի առնելով Կեչուտի ջրամբարից՝ Արփա-Սևան թունելից լուրջ ջրաքանակի բաց թողումը Եղեգիս։
  • Վերազինել կայանը ժամանակակից և արդյունավետ սարքավորումներով։
  • Եղեգիս գետի վրա նախատեսվում է  հետեւյալ ՓՀԷԿ-երի կառուցումը՝ «Ալնարս» ՓՀԷԿ` շահագործող` «ԱԼՆԱՐՍ» ՍՊԸ  (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  խողովակաշարի երկարությունը՝ 2300մ),  «Եղեգնուտ» ՓՀԷԿ, շահագործող` «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2665մ), «ԷԼԻՍ» ՓՀԷԿ, շահագործող «ԷԼԻՍ ՀԷԿ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  ՓՀԷԿ-ը կառուցվելու է Եղեգիս եւ Սողանլու գետերի վրա, խողովակաշարերի երկարությունը՝ 2360,0մ եւ 2288,0մ):
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:04 Ապրիլ 07, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news