140 միլիոն դոլլար՝ Որոտանի հիդրոկասկադի համար

140 միլիոն դոլլար՝ Որոտանի հիդրոկասկադի համար

ԷկոԼուր

Որոտանի հիդրոկասկադը շահագործող «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը ստացել է 140 միլիոն դոլլարի չափով ներդրումային փաթեթ: Փաթեթն իր մեջ ներառում է 45 միլիոն դոլլար վարկ Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC), 65 միլիոն դոլլար՝ Զարգացման գերմանական բանկից և ևս 30 միլիոն դոլլար՝ Գերմանական ներդրումների և զարգացման կորպորացիայից: IFC-ն Որոտանի հիդրոկասկադի բաժնետերերից մեկն է՝ 20 % մասնաբաժնով: Որոտանի հիդրոկասկադը սեփականաշնորհվեց 2015 թվականին: Այն իր մեջ ներառում է Տաթևի, Շամբի և Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանները և 5 ջրամբար՝ Սպանդարյանի, Շամբի, Տաթևի, Տոլորսի, Անգեղակոթի: Որոտանի հիդրոկասկադը ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 15 տոկոսը: Նրա գումարային հզորությունը կազմում է 400 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքի ծավալը հասնում է մինչև 1.16 միլիարդ կՎտ/ժ:

 

17:07 Փետրվար 15, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news