Խաչատրյան Եղբայրներ ՍՊԸ-ն 4 ՄՎտ հզորությամբ հիդրոէներգոկասկադ կկառուցի Ծղուկ համայնքում

Խաչատրյան Եղբայրներ ՍՊԸ-ն   4 ՄՎտ հզորությամբ հիդրոէներգոկասկադ կկառուցի  Ծղուկ համայնքում

ԷկոԼուր

«Խաչատրյան Եղբայրներ» ՍՊԸ-ն 4 ՄՎտ հզորությամբ հիդրոէներգոկասկադ կկառուցի Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում՝ օգտագործելով տեղի գետերի պոտենցիալը: Այս կապակցությամբ կառավարությունը արտոնություններ տվեց   «Խաչատրյան Եղբայրներ» ՍՊԸ-ին.  ընկերությունը 3 տարի ուշ կվճարի  հիդրոէներգոկասկադի համար  ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկը: Հիդրոէներգոկասկադի համար նախատեսվում է ներդնել  շուրջ 1.9 միլիարդ դրամ, որից մոտ 489 միլիոն դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար:

Ծղուկ համայնքը սնվում է Սպանդարյան ջրանցքից: Համայնքի տարածքում ՓՀԷԿ-երի ավելացման պատճառով ցամաքել են բազմաթիվ աղբյուրներ, որոնցից սնվել են համայնքի գետերը: Մոտ մեկ տարի է՝ ջրի սղության պատճառով  շաբաթվա ընթացքում երկու օր համայնքը զրկվում է ոռոգման ջրից՝ այլ համայնքների ջուր ապահովելու համար: Ծղուկի տարածքում գործում է 2 փոքր ՀԷԿ, որոնցից մեկը Սպանդարյան ջրանցքի միջոցով:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա հորեղբոր որդին՝ Սասուն Խաչատրյանը:

Առաջին անգամ Ծղուկ գյուղը զրկվում է ջրից (Լուսանկարներ)

Սիսիանի շրջանում քաղցրահամ ջրի աղբյուրները չորանում են



Հուլիս 04, 2016 at 15:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր