«Եղեգնաձոր», «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-եր` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Եղեգնաձոր», «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»  փոքր ՀԷԿ-եր` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց Եղեգնաձոր», «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»  փոքր ՀԷԿ-եր: Այս    փոքր ՀԷԿ-երը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Գլաձոր և Գետափ համայնքների վարչական տարածքներում: ՓՀԷԿ-երը կառուցված են Եղեգիս գետի վրա (երկարությունը 47 կմ), շահագործվում են «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» ՍՊԸ-ի կողմից:

ՓՀԷԿ-երի աշխատակիցները թույլ չտվեցին փորձագիտական խմբին այցելել կայաններ: Ուսումնասիրությունները կատարվել են ջրառ հանգույցում:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի  1-ի տեղեկանքի, 51.24 մ է, «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»-ինը՝ 109.5մ: «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի 4 մ3/վ է, «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»-ինը՝ 1.2 մ3/վ: «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  1620կՎտ է, «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»-ինը՝ 1060 կՎտ: ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի համաձայն՝ «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 4.5030525 մլն.կՎտ.ժամ է, «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»-ինը՝ 5.79 մլն.կՎտ.ժամ: «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»-ի հաշվարկային արտադրությունը 4․9 մլն. կՎտ.ժամ  է: «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 28.04.2010-28.04.2025թթ., «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»-ինը՝ 28.09.2011-28.09.2026թթ.: Երկու ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունը նույնն է: Կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 20.09.2011- 20.01.2012թթ.:
  • «Եղեգնաձոր» եւ  «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-երը ջրառն իրականացում են նույն կետից` 2 խողովակի միջոցով: Երկաթբետոնե պատվարի երկարությունը 19 մ է, բարձրությունը՝ 1,6 մ։
  • Պատվարի ձախ մասում  կառուցված է 1,5 մ լայնությամբ և 7 մ երկարությամբ լաբիրինթոսային ձկնանցարան, որով դիտարկման պահին ընդհանրապես ջուր չէր անցնում։ Ձկնանցարանն ունի 5 վանդակ՝ յուրաքանչյուրը մոտ 1,2 մ երկարությամբ:
  • Եղեգիս գետի տվյալ հատվածում կարող են հանդիպել՝ արևելյան արագաշարժը, Կուրի բեղաձուկը, Սևանի կողակը (գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում), կարմրախայտը, Կուրի լերկաձուկը, արծաթափայլ կարասը, ծիածանախայտը:
  • Տեղադրված է 2-3 սմ լայնությամբ ճեղքերով աղբորսիչ:
  • «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի՝ 3250մ 54մ է, տրամագիծը՝ 1,6մ, 1,4մ, «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 2650մ է, տրամագիծը՝ 1.2մ:
  • Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս-1»  (ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դերիվացիայի եկարությունը՝ 4000մ ) «Եղեգնաձոր» (ըստ նախագծի՝ 3250մ, 54մ) 3.  «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» (ըստ նախագծի՝ 2650մ)  «ԵՂԵԳԻՍ-3» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1391մ),  «Եղեգիս-2»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2138մ), «Եղեգ» ՓՀԷԿ (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1924մ), «Գողթանիկ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1400մ), «Եղեգիս»  (դերիվացիայի երկարությունը՝ 2450մ) «Տիգրան Մեծ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2691մ), «ԽԱՉԻ ՔԱՐ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2240մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (24188մ) տոկոսային հարաբերությունը Եղեգիս գետի երկարության հետ կազմում է 51.46%:
  •  Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Եղեգնաձոր», ՓՀԷԿ-ը ջրառ կարող է իրականացնել 10 ամիս, ՓՀԷԿ-ը ջրառ չի կարող իրականացնել միայն հոկտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին, «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»-ը՝ 12 ամիս՝ գետում ապահովելով 0.870խմ/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին բնապահպանական թողք բաց չէր թողնվում գետ:
  •  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Եղեգնաձոր», ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 10 ամիս` արտադրելով 3548824 կՎտ էլեկտրաէներգիա: ՓՀԷԿ-ը չի գործել միայն հուլիս եւ օգոստոս ամիսներին: «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 5370137 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Այս ՓՀԷԿ-երը օգտվում են Արփա-Սևան թունելից Եղեգիս բաց թողնվող ջրաքանակից:
  • Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Ազատ ջրօգտագործման պահանջը չէր կատարվում:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքը «Եղեգնաձորի» արգելավայրն է, որի տեղադիրքը ՀՀ Վայոց ձորի մարզի Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազանն է՝ ծովի մակարդակից 1200-2800 մ բարձրության վրա:
  • ՓՀԷԿ-երում տեսչական ստուգումներ չեն անցկացվել:
  • Եղեգիս գետի վրա նախատեսվում է  հետեւյալ ՓՀԷԿ-երի կառուցումը՝ «Ալնարս» ՓՀԷԿ` շահագործող` «ԱԼՆԱՐՍ» ՍՊԸ  (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  խողովակաշարի երկարությունը՝ 2300մ),  «Եղեգնուտ» ՓՀԷԿ, շահագործող` «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2665մ), «ԷԼԻՍ» ՓՀԷԿ, շահագործող «ԷԼԻՍ ՀԷԿ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  ՓՀԷԿ-ը կառուցվելու է Եղեգիս եւ Սողանլու գետերի վրա, խողովակաշարերի երկարությունը՝ 2360,0մ եւ 2288,0մ):

Առաջարկություններ

  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Հաշվարկել Եղեգիս գետով անցնող ջրի իրական քանակը՝ հաշվի առնելով Կեչուտի ջրամբարից՝ Արփա-Սևան թունելից ջրաքանակի բացթողումը Եղեգիս։
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



15:19 Ապրիլ 07, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news